211652_close_icon
views-count4538 դիտում article-date 18:31 03-02-2021

15-ամյա Ամալյա Բարիկյանը և նրանից երեք տարով մեծ Մերի Մարտոյանը կմրցեն մենալողում և զուգալողում

ԽՍՀՄ տարիներին ԶԼՄ – ներում հաճախ էին հրապարակվում Հայաստանի սինխրոն լողի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ նյութերը: ՀԱՕԿ-ը հետաքրքրվել է մարզաձևի հայկական դպրոցի ճակատագրով: Պարզվեց, որ այն փրկված է կորստից: Զրուցեցինք մարզաձևի նվիրյալ Անահիտ Թավրիզյանի հետ: - Խմբեր ունենք միայն Երևանում: << Հիլս >> ջեռուցվող լողավազանում մարզաձևով զբաղվում են շուրջ 35 աղջիկներ, - ասաց Անահիտը: - Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալական խոսք ասել լողավազանի ղեկավարությանը, տնօրեն Գեղամ Հովեյանին: Գնահատելով իրավիճակը այդ կոլեկտիվը կես գնով է բոլոր պարապողներին տրամադրում << ջուրը >> : Ինչ վերաբերում է օլիմպիական ուղեգրերին, ասեմ, որ խաղերին մասնակցելու իրավունք են ստանում միայն աշխարհի 22 լավագույն թիմերը: Մենք այդ ցանկում լինել առայժմ չենք կարող: Նպատակ ունենք դառնալ << Փարիզ - 2024 >> խաղերի մասնակից: Հավելեմ, որ 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարը կայանալու է Տոկիոյում՝ մայիսին: [b] - Ի ՞ նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին: [/b] - Ուզում ենք մասնակցել Սերբիայում ապրիլին նախատեսված միջազգայինին: Եթե դա չհաջողվի, ապա հանդես կգանք հուլիսին կայանալիք մրցումներից մեկում: Հաստատ կարող եմ ասել ,որ մեր երկյակը պայքարի կբռնվի Մոնրեալում օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունում: 15 –ամյա Ամալյա Բարիկյանը և նրանից երեք տարով մեծ Մերի Մարտոյանը կմրցեն մենալողում և զուգալողում: Անահիտ Թավրիզյանը եղել է մեր առաջատար մարզուհիներից մեկը: Նա հավաքականի գլխավոր մարզիչն է, միջազգային կարգի մրցավար և մանկավարժական գիտությունների թեկնածու է:

Նմանատիպ նյութեր