1202 դիտում
10:12 03-02-2021
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծան աշխատանքը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքը: Փետրվարի 2-ին այդ մասին Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքի շարունակումը եւ անձնախմբի անդամներին հրավիրում ենք կոնֆերենց-դահլիճում միանալու մեզ ցանկացած ժամանակ եւ հաղորդակից դարձնելու իրենց կողմից կատարվող կարեւոր աշխատանքի մասին նորություններին»,- հայտարարել է նա: 2018 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել է ստեղծել Տիեզերական ուժեր՝ որպես երկրի զինված ուժերի լիարժեք տեսակ: Ինչպես նշում է The Hill թերթը, ԱՄՆ-ի երկու կուսակցությունների օրենսդիների կարծիքով՝ Տիեզերական ուժերն անհրաժեշտ են, որպեսզի զինվորականները բավականաչափ ուշադրություն նվիրեն տիեզերքին՝ Չինաստանին եւ Ռուսաստանին դիմակայելու համար, հաղորդել է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10610279]ТАСС[/url]»-ը:
Նմանատիպ նյութեր
1250 դիտում
20:59 21-03-2014
Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունը. տեսանյութ
13105 դիտում
23:51 09-08-2018
Պենտագոնը ապագա տիեզերական ուժերի համար հիմք է դնում
1473 դիտում
13:51 03-02-2015
ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությունը. Սպիտակ Տուն
Այս բաժնից
466 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
328 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ
466 դիտում
14:47 02-05-2024
Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը