Երևանի փրկարարական վարչությունում խրախուսման միջոցառում է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կադրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Արման Կարապետյանն այսօր՝ փետրվարի 2-ին, այցելել է Երևանի փրկարարական վարչություն, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
Շրջայցի ավարտին խրախուսման միջոցառում է իրականացվել: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հերթապահություն իրականացնելու համար ՀՓՋ-ների օղակի հրամանատարների, հրշեջ-փրկարարների, վարորդ-մեխանիկների շնորհակալագրեր ու պատվոգրեր են հանձնվել: