Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
[b]Հանրապետության տարածքում՝[/b]
Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
[b]Երևան քաղաքում՝[/b]
Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ձնախառն անձրև։
[b]Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
[/b]
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.00C (1987 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.40C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.230C