211652_close_icon
views-count1730 դիտում article-date 16:36 02-02-2021

ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի նիսում ներկայացվեց Տեսչական մարմնի 2020թ. հաշվետվությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: Նիստում ներառված էր օրակարգային երեք հարց։ Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Տեսչական մարմնի 2020 թ․ ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն՝ վերահսկողության ոլորտներով իրականացված ստուգումների և դրանց արդյունքների, ՏՄ-ին հասցեագրված դիմում-բողոքների վերլուծության, իրականացված խորհրդատվական և իրազեկման աշխատանքների, ինչպես նաև ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։ Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս մյուս օրակարգային հարցերի, հավանության արժանացավ Տեսչական մարմնի 2020 թ․ տարեկան գործունեության հաշվետվության նախագիծը։ Կառավարման խորհրդի նախագահի և խորհրդի մյուս անդամների կողմից անդրադարձ կատարվեց Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող այլ հարցերի, ինչպես նաև ներկայացվեցին մի շարք առաջարկություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր