211652_close_icon
views-count7077 դիտում article-date 18:22 01-02-2021

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։

Նմանատիպ նյութեր