211652_close_icon
views-count2566 դիտում article-date 16:25 01-02-2021

ԱՄՆ դեսպանը չի շնորհավորել Ադրբեջանին

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այդ երկրում ԱՄՆ դեսպանի կողմից, իբր, արված հայտարարությունների վերաբերյալ: Ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդումներ էին հրապարակել Էկոնոմիկայի նախարարի հետ դեսպանի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում դեսպանն, իբր, «շնորհավորել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»: Այս կապակցությամբ [url=https://news.am/arm/news/626447.html]NEWS.am[/url]-ի թղթակիցը դիմել է Երեւանում ԱՄՆ դեսպանատուն` խնդրելով պարզաբանել դեսպանին վերագրվող հայտարարությունների հավաստիությունը: ԱՄՆ դեսպանատունը սահմանափակվել է հղմամբ Twitter-ում արված հրապարակմանը` որպես պաշտոնական դիրքորոշման արտացոլում: Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Չորեքշաբթի Լիցենբերգը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ` ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը քննարկելու համար: Նա նշել է, որ տնտեսական վերականգնումը եւ հաշտեցումն ի աջակցություն խաղաղ կարգավորմանը Լեռնային Ղարաբաղում օգուտ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին: Ինչպես երեւում է հրապարակումից, դեսպանը կասկածելի բովանդակությամբ շնորհավորանքներ չի հնչեցրել»:

Նմանատիպ նյութեր