211652_close_icon
views-count8340 դիտում article-date 14:52 01-02-2021

Բացահայտվել է COVID-19-ի նոր ծանր բարդություն

Բրիտանացի բժիշկները ներկայացրել են կայուն կեղևային կուրության զարգացման առաջին կլինիկական դեպքը՝ որպես COVID-19 բարդություն: Նախկինում նման բան չի նկատվել: Հոդվածը հրապարակվել է [url=https://www.cureus.com/articles/50263-persistent-cortical-blindness-following-posterior-reversible-encephalopathy-syndrome-pres-as-a-complication-of-covid-19-pneumonia]Cureus[/url] ամսագրում: Հայտնում է [url=https://ria.ru/20210201/kovid-1595480544.html]ria.ru[/url]-ն։ COVID-19 համաճարակի ընթացքում բժիշկները հայտնաբերել են այս հիվանդության բազմաթիվ նյարդաբանական բարդություններ`գլխացավ, գլխապտույտ, էնցեֆալոպաթիա, զառանցանք, մենինգիտ, էնցեֆալիտ, սուր լայնակի միելիտ, ինչպես նաև հոտի և համի խանգարում: Ըստ գիտնականների, այս բոլոր դրսեւորումները պայմանավորված են կորոնավիրուսի ուղեղի ուղիղ ներթափանցմամբ և նյարդային ցանցերում բորբոքվածությամբ: Մեծ Բրիտանիայի հետազոտողները Մոհամեդ Էլհասանի գլխավորությամբ նկարագրեցին եզակի դեպք, երբ 54-ամյա ՔՈՎԻԴ -19 հիվանդի մոտ զարգացել է կայուն կեղևային կուրություն: Կեղևային կուրությունը տեսողության իսպառ բացակայությունն է, որն առաջանում է գլխուղեղի խոռոչային բլթակների վնասման պատճառով: Այս դեպքում բիբերը, սովորաբար, շարունակում են արձագանքել լույսին: Այն դասակարգվում է որպես տեսողության նյարդաբանական խանգարում:

Նմանատիպ նյութեր