211652_close_icon
views-count1923 դիտում article-date 13:50 01-02-2021

Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել

Էգեյան ծովի մերձափնյա Իզմիրի նահանգի Քարաբուրունի շրջանում մեկ ժամում իրարահաջորդ 3 երկրաշարժ է գրանցվել 4.1, 5.1 և 4.8 մագնիտուդ ուժգնությամբ, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/01/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA-%D4%BB%D5%A6%D5%B4%D5%AB%D6%80/201397]ermenihaber.am[/url]-ը: Ցնցումները, որոնք զգացվել նաև հարակից շրջաններում, բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են փետրվարի 1-ին տեղական ժամանակով 08:03-ին, 08:46-ին և 08:47-ին: Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 24, 20 և 7 կմ խորությունների վրա։

Նմանատիպ նյութեր