211652_close_icon
views-count2835 դիտում article-date 16:27 31-01-2021

Փետրվարի 1-ին դեպի Մոսկվա 4 չվերթ է նախատեսված

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները: «Armenia» ավիաընկերությունը փետրվարի 1-ին չվերթներ է իրականացնելու նաև Միներալնիե Վոդի և Դոնի Ռոստով: Փետրվարի 1-ին և 2-ին չվերթներ են նախատեսված նաև դեպի Վիեննա, Դոհա, Մինսկ, Դուբայ, Թեհրան, Բեյրութ և Կիև: Հիշեցնենք, որ 2021թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները օդային ճանապարհով ՌԴ սահմանը կարող են հատել «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Ավելի վաղ [url=https://www.pastinfo.am/hy/news/2021/01/31/f8kv7tf9e/1139046?fbclid=IwAR3yexacFOedIa90JgV2xzIkR1Pw8CGw4Om2hhLvjM4ynbgXHdMoAFgecww]«Փաստինֆո»[/url]-ն հայտնել էր, որ չնայած դեպի Ռուսաստան չվերթների տոմսերը եռակի անգամ թանկացել են, բազմաթիվ քաղաքացիներ արդեն տոմսեր են ամրագրում: Ավիաընկերություններից հայտնում են, որ դրանք հիմնականում միակողմանի ամրագրումներ են:

Նմանատիպ նյութեր