1120 դիտում
13:23 29-01-2021
Transparency International-ը հրապարկել է 2020թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշը. Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը
Transparency International կազմակերպությունը ներկայացրել է կոռուպցիայի ընկալման Corruption Perceptions Index իր ամենամյա վարկանիշը: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության [url=https://www.transparency.org/en/cpi/2020/index/nzl?fbclid=IwAR1gYbmJuaCBlrPoAJNHlaBwmKJS5FWrbpXhDHgdy2dJTtWUx44OaMDSEkA]պաշտոնական կայքից[/url]:
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն ընդգրկող աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 49 բալ: Նախորդ տարի Հայաստանը 77-րդ տեղում էր, ինչը նշանակում է, որ մեր երկիրն իր դիրքը բարելավել է տասնյոթ կետով:
Տարածաշրջանի երկրներից դրական դինամիկայով են առանձնացել Վրաստանը, որը հայտվել ցուցակի 45-րդ տեղում՝ 56 բալով: Միևնույն ժամանակ Բելառուսն իր 47 միավորով 63-րդն է, Իրանը՝ 25 միավորով 149-րդն է:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, ապա այս երկրները համապատասխանաբար 129 և 86-րդ հորիզոնականներում են՝ հավաքելով 30 և 40 միավոր:
Վարկանիշային աղյուսակում առաջատարներն են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:
Նշենք՝ հրատարակությունը վերլուծում է փորձագիտական գնահատականների և հարցումների հիման վրա ստացված տվյալները ընտրված 180 երկրներում և տարածքներում առկա պետական հատվածի կոռուպցիայի վերաբերյալ ու կազմում վարկանշային աղյուսակ: Գնահատման նպատակով կիրառվում է 0-100 դասակարգմամբ սանդղակ, որտեղ 0 նշանակում է խիստ կոռումպացված, իսկ 100՝ բացարձակապես կոռուպցիայից զերծ:
Նմանատիպ նյութեր
2398 դիտում
09:39 28-01-2021
Առաջընթաց Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում․ Transparency International 2020 զեկույց․ «Ամերիկայի ձայն»
1747 դիտում
10:14 30-01-2019
Հայաստանը կարդարացնի՞ Transparency International-ի սպասումները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2842 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ
886 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան