41311 դիտում
12:13 17-03-2019
69-ամյա քաղաքացին «Յունիբանկ»-ի վարչության նախագահին մեղադրում է իրեն խարդախությամբ 10 հազար դոլար «գցելու» մեջ. գործում կա ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 16-ին, գլխավոր դատախազություն է դիմել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 69-ամյա Ստեփան Դանիելյանը և հայտնել, որ 2011 թ.-ին Հայաստանում գործող «Յունիբանկ» ԲԲԸ-ի նախագահ Վարդան Աթայանը նախնական պայմանավորվածության համաձայն՝ բանկում գրավադրված Սամվել Անտոնյանին պատկանող Իջևան քաղաքի Կիևյան փողոցի 12 շենքի թիվ 50 բնակարանի վաճառքից գոյացած գումարից իրեն պետք է փոխհատուցեր խոշոր չափի գումար:
Ս. Դանիելյանը հայտնել է, որ Վ. Աթայանը խաբեությամբ նշված բնակարանը առանց վաճառելու ձևակերպել է որպես բանկի սեփականություն և նշված գումարը չի փոխհատուցել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր դատախազությունից Ս. Դանիելյանի բողոքը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Անտոնյանը ՀՀ ներքին գործերի նախկին բարձրաստիճան սպա է եղել, ով ներքին գործերի համակարգից ազատվել է աշխատանքից՝ սպայի պատիվը արատավորելու համար, քանի որ դեռ տարիներ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչությունում մի քանի բողոքներ են եղել նրա վերաբերյալ, ով մի քանի մարդկանց խաբել է, իսկ նրա եղբայրը՝ Եգոր Անտոնյանը, նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, եղել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը, իսկ հետո ոստիկանության համակարգից ազատվելուց հետո տևական ժամանակ աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Դանիելյանի նշված գումարը կազմում է 10 հազար ԱՄն դոլարին համարժեք դրամ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել նաև «Յունիբանկ» ԲԲԸ-ի տեսակետը խնդրի վերաբերյալ:
***
Այսօր՝ մարտի 18-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզաբանում է ստացել «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից՝ խնդրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի հարգելի խմբագրություն,
Ի պատասխան «69-ամյա քաղաքացին «Յունիբանկ»-ի վարչության նախագահին մեղադրում է իրեն խարդախությամբ 10 հազար դոլար «գցելու» մեջ. գործում կա ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա» հոդվածի, ներկայացնում ենք «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարզաբանումը.
Հոդվածում նշված Ստեփան Դանիելյանը Յունիբանկի հաճախորդ չէ և որևէ իրավական առնչություն բանկի հետ չունի
Ս.թ. մարտի 17-ին Shamshyan.com կայքում հրապարակված «69-ամյա քաղաքացին «Յունիբանկ»-ի վարչության նախագահին մեղադրում է իրեն խարդախությամբ 10 հազար դոլար «գցելու» մեջ. գործում կա ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
2009թ.-ին Յունիբանկին արտադատական կարգով ի սեփականություն է անցել վարկառու Սամվել Անտոնյանի` ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Կիևյան փողոց 12, շենք թիվ 50 հասցեում գտնվող բնակարանը /հոդվածում սխալմամբ նշված է Իջևան քաղաք/, քանի որ վարկառուն չի կատարել իր վարկային պարտավորությունները և չի մարել հիփոթեքային վարկը: Գործընթացն իրականացվել է օրենքի շրջանակում, որի համաձայն բանկը նշված գույքի իրացումից որևէ անձի գումար փոխհատուցելու պարտավորություն չի ունեցել:
Հոդվածում հիշատակված Ստեփան Դանիելյանը երբեք չի հանդիսացել Յունիբանկի հաճախորդ և որևէ իրավական առնչություն բանկի կամ նշված գույքի հետ չի ունեցել: Ուստի Ստեփան Դանիելյանի կողմից ներկայացված պահանջներն ամբողջությամբ անհիմն են»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: