1179 դիտում
10:13 29-01-2021
Առգրավվել է 5153 հատ «Սիգ» տեսակի ձուկ
Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 5.153 հատ (ընդհանուր քաշով 1.837 կգ) «Սիգ» տեսակի ձուկ:
Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ, յուրաքանչյուրը 100-ական մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9.185.750 ՀՀ դրամ: Առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանձնել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Առգրավվել է 5.153 հատ (1.837 կգ) «Սիգ» տեսակի ձուկ Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի...
Опубликовано ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Четверг, 28 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
10:20 14-12-2020
Տեսուչներն առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «Սիգ» տեսակի ձուկ
2797 դիտում
16:35 10-05-2016
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 1 շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6կգ սիգ տեսակի ձուկ
Այս բաժնից
940 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1078 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
580 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ