211652_close_icon
views-count1711 դիտում article-date 15:57 28-01-2021

«Սպուտնիկ V»-ի համաճարակաբանական արդյունավետությունը կազմել է ավելի քան 91 տոկոս

Հետգրանցումային հետազոտությունների տվյալների միջանկյալ անալիզը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»- պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետությունը կազմում է ավելի քան 91 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի ախտածին միկրոօրգանիզմների գենային ինժեներիայի լաբորատորիայի ավագ գիտարշախող Դարյա Եգորովան: «Ներկայում մենք պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետության միջանկյալ անալիզի վերաբերյալ արդեն տվյալներ ունենք՝ ըստ ներկայում ընթացող երրորդ փուլի արդյունքների: Այդ տվյալները հրապարակման գործընթացում են, ես հուսով եմ, որ գիտական լայն հասարակայնության համար դրանք հասանելի կլինեն հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում: Կարող եմ համառոտ ծանուցել, որ պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետությունը կազմել է ավելի քան 91 տոկոս, այն այդպիսին է եղել հիվանդների միանգամայն տարբեր ենթախմբերի համար՝ անկախ նրանց սեռից ու տարիքից»,- ասել է Եգորովան՝ հանդես գալով ՌԴ Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի «Գիտություններ՝ կյանքի մասին» առցանց-ժողովում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն դարձել է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր է, պատվաստանյութը լիակատար պաշտպանություն է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից: ՌԴ առողջապահության նախարարության Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի փոխտնօրեն Դենիս Լոգունովը հունվարի 20-ին հայտնել է, որ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները դեռ շարունակվում են, բայց կամավորների հավաքագրումն արդեն ավարտվել է, պատվաստանյութի երկու բաղադրամասերն ստացել է 31,5 հազար կամավոր, առաջին բաղադրիչը՝ 33 հազար մարդ, հաղորդել է [url=https://ria.ru/20210128/vaktsina-1594926483.html]ria.ru[/url]-ն:

Նմանատիպ նյութեր