211652_close_icon
views-count999 դիտում article-date 12:40 28-01-2021

«Մինչև...» ցուցահանդեսում կներկայացվեն Արցախյան պատերազմին մասնակցած զինվորների գործերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը փետրվարի 10-ին Սուրբ Վարդանանց տոնին ընդառաջ կիրականացնեն «ՄԻՆՉԵՒ...» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունից, ցուցահանդեսին կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակից, ինչպես նաև նահատակված զինվոր-արվեստագետների վերջին՝ մինչև մարտն ստեղծված անավարտ աշխատանքները: Ցուցահանդեսը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Այն կգործի մինչև ապրիլի 10-ը:

Նմանատիպ նյութեր