211652_close_icon
views-count22333 դիտում article-date 21:14 11-02-2017

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը Ալավերդի քաղաքում պարգևատրեց Արցախյան ազատամարտին և քառօրյա պատերազմին մասնակցած հերոսներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, աշխատանքային այցով Լոռու մարզի Ալավերդի քաղաք էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդական՝ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։ Նրան դիմավորեցին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ինչպես նաև Արցախյան ու քառօրյա պատերազմին մասնակից ազատամարտիկներն ու մեծ թվով լոռեցիներ։ Սկզբում այցելեցին քաղաքում գտնվող զոհված զինվորների հուշահամալիրն ու ծաղիկներ դրեցին այնտեղ, այնուհետև գնացին Ալավերդու մշակութային պալատ, որտեղ տեղի ունեցավ միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին նաև զինկոմիսարիատի, դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցները։ Նախարարի խորհրդականն ու Ալավերդու քաղաքապետը պատվոգրեր ու մեդալներ հանձնեցին Երկրապահ կամավորական ջոկատի կազմում կռված Թումանյանի տարածաշրջանի այն զինվորներին, ովքեր մասնակցել են Արցախյան ու քառօրյա պատերազմներին։ Արցախյան ազատամարտին տարածաշրջանից մասնակցել է 350 զինվոր, իսկ քառօրյա պատերազմին՝ 50 կամավորական։ Միջոցառմանը ելույթ ունեցան Ալավերդու երգի ու պարի խմբերը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 222+
222+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր