211652_close_icon
views-count1482 դիտում article-date 23:46 26-01-2021

Գուգարքի ոստիկանները կանխեցին ապօրինի տախտակի գիշերային տեղափոխումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գուգարքի ոստիկանները հերթական գիշերային ծառայությունն էին կատարում Արջուտ գյուղի տարածքում: Նպատակը ապօրինի ծառահատումների կանխարգելումն ու հայտնաբերումն էր: Հունվարի 24-ին, ժամը 2-ի սահմաններում, ստուգման ենթարկվեց մի բեռնատար «ԳԱԶել», որը վարում էր Իջևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Մեքենայում հայտնաբերվեց մոտ չորս խորանարդ մետր տախտակ, որի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ վարորդը չներկայացրեց: Իջևանցի տղամարդու հայտնելով` մոտ երկու ամիս առաջ բենզասղոցով հատել էր երկու ծառ, իրեն անծանոթ մի սղոցարանում փայտանյութից պատրաստել էին տախտակ, որը հետո տեղափոխել էր Իջևան՝ իր տան բակ: Հունվարի 24-ին էլ ցանկացել էր տախտակները տեղափոխել Գյումրի՝ բարեկամի տուն: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր