Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա անհայտ անձի հարձակումից հետո ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է ria.ru գործակալությունը:
«Պետք չէ գնալ Թուրքիա, ամենաարյունարբու երկիրն է»,-ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակը:
Հունվարի 24-ի երեկոյան, Ստամբուլում, աղբ հավաքող ոմն Հասան Հուսեյն Յ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակահարել էր Ռուսաստանի երեք քաղաքացու՝ մեկ տղամարդու և երկու կնոջ: Նա կալանավորվել է: Ինչպես հաղորդել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Ամենաարյունարբու երկիրն է». Ժիրինովսկին ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել Թուրքիա
2021.01.26 14:55


