211652_close_icon
views-count1305 դիտում article-date 13:15 26-01-2021

Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ

Ախալքալաքում մոտ 40 մարդ տեղի իշխանություններից պահանջել է վերսկսել «Էներգիա» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, որը պատկանում է Հենզել Մկոյանի ընտանիքին: Քաղաքապետարանում պարզաբանել են, որ դա իրենց իրավասության շրջանակներից դուրս է եւ համապատասխան առաջարկություններ են արել, փոխանցում է [url=https://jnews.ge/?p=66039]Jnews[/url]-ը: Հունվարի 13-ին Բնապահպանության վերահսկողության վարչության որոշմամբ Մկոյանների ընտանիքին պատկանող հիդրոէլեկտրակայանի աշխատանքը կասեցվել էր: Հունվարի 25-ին Ախալքալաքի քաղաքապետարանում մոտ 40 մարդ էր հավաքվել բողոքի` Հենզել Մկոյանի կողմնակիցներ եւ գործարարներ, որոնց օբյեկտները միացված են այդ հիդրոէլեկտրակայանին: Նրանք քաղաքապետարանից պահանջում էին նպաստել ՀԷԿ-ի աշխատանքի վերսկսմանը: Ըստ բողոքողների` ՀԷԿ-ի անջատման պատճառով նրանք չեն կարողանում աշխատել: Ցուցարարների խոսքով` նրանք բոլորը միացված են ՀԷԿ-ին, որը դադարեցրել է աշխատանքը: Յուրա Խաչատրյանի խոսքով` իրենք ՀԷԿ-ից օգտվում են գրեթե 15-20 տարի: Նա պահանջում է վերականգնել հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է: Նրա խոսքով` ՀԷԿ-ի բաժանորդներն ամսական առավելագույնը 50 լարի են վճարում: «Մենք` այս հիդրոէլեկտրակայանի բաժանորդներս, դրա աշխատանքի դադարեցման պատճառով դադարեցրել ենք նաեւ մեր աշխատանքը: Չէր կարելի միանգամից անջատել ՀԷԿ-ը, քանի որ ամեն ինչ կարող է փչանալ: Հիդրոէլեկտրակայանը ծառայում էր ի շահ բնակիչների, այնտեղ ոչ մի վատ բան չկա, պետք չէր անջատել»,- ասում է Նար Հովհաննիսյանը: Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանի` ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցրել է ֆինանսական ոստիկանությունը, եւ այս հարցը քաղաքապետի իրավասության շրջանակներում չէ:

Նմանատիպ նյութեր