«Անկարան վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցության մեծացման համար». Էրդողանը քննարկել է տարածաշրջանային զարգացումները Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ երեկոյան Ստամբուլի նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, քննարկել է իր երկրի արտաքին քաղաքականությունը: Այս մասին հայնում է [url=https://www.almasdarnews.com/article/erdogan-meets-with-top-aides-to-evaluate-policies-in-syria-and-eastern-mediterranean/]almasdarnews.com[/url] թերթը:
Ըստ թուրքական աղբյուրների, հանդիպումը կայացել է «արտաքին քաղաքականության գնահատման համար», որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես Սիրիայում, Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման ուղիները:
Թուրքիայի նախագահն իր խոսքում ասել է. «Անկարան վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցությունը մեծացնելու, իր շահերը պաշտպանելու և արտաքին քաղաքականության մեջ իր հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես դա տեղի է ունենում բոլոր ոլորտներում ՝ դիվանագիտության և երկխոսության միջոցով»: