Բաքուն և Մոսկվան քննարկելու են ադրբեջանական լոլիկի մատակարարման հետ կապված խնդիրները
«Ռոսսելխոզնադզոր»-ը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին բանակցություններ կանցկացվեն Ադրբեջանից Ռուսաստանի Դաշնություն լոլիկ մատակարարելու հարցի շուրջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հունվարի 26-ին բանակցություններ կանցվացվեն «Ռոսսելխոզնադզոր»-ի և Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության միջև, որի ընթացքում կողմերը քննարկելու են Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի մատակարարման հետ կապված խնդիրները:
Ավելի վաղ ՌԴ-ն արգելել էր ադրբեջանական լոլիկի ներկրումը, քանի որ դրա խմբաքանակում վնասատուներ էին հայտնաբերվել: