1674 դիտում
09:11 25-01-2021
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել
ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել Ինդիանապոլիս քաղաքում, հաղորդում է [url=https://edition.cnn.com/2021/01/24/us/indianapolis-mass-shooting-trnd/index.html]CNN[/url]-ը։
Կրակոցների մասին ոստիկանությունը տեղեկություն է ստացել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4։00-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկզբում հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած դեռահասի։
Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ կրակոցներ են հնչել նաև հարևան թաղամասում, որտեղ հայտնաբերվել են հինգ դիեր․ զոհերի թվում է նաև հղի կին։
Ոստիկանությունում կարծում են, որ խոսքը կանխամտածված սպանության մասին է։ Հետաքննությանը մասնակցում է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ): Իրավապահները ենթադրում են, որ չարագործը միայնակ չի գործել, իսկ քաղաքապետ Ջո Հոգսեթը տեղի ունեցածը որակել է «կանխամտածված զանգվածային սպանություն»։
Հաղորդում է, որ կասկածյալներ և ձերբակալվածներ դեռևս չկան։
Նմանատիպ նյութեր
1937 դիտում
11:28 01-11-2015
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել. զոհվածների մեջ է նաև կասկածյալը
1072 դիտում
12:42 09-02-2024
Վրաստանում շուկայում հրաձգության հետևանքով չորս մարդ է մահացել
1953 դիտում
20:04 05-06-2017
ԱՄՆ Օռլանդոյում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
Այս բաժնից
532 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
427 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան