Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ
2021.01.23 15:39



Տեսանյութ
Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել...
Опубликовано Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs Суббота, 23 января 2021 г.
