211652_close_icon
views-count1927 դիտում article-date 11:35 22-01-2021

Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: «Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է խորհրդակցությանն Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում:

Նմանատիպ նյութեր