211652_close_icon
views-count19885 դիտում article-date 21:12 21-01-2021

«Մարդը և մարտը» ժողովածուն իրապատում պատմվածքների շարք է, որի հերոսները 2020թ Արցախյան գոյամարտի նահատակներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մարդը և մարտը» ժողովածուն իրապատում պատմվածքների շարք է, որի հերոսները 2020թ Արցախյան գոյամարտի նահատակներն են։ Գրքի հեղինակը Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի դասախոս, գրող-գրականագետ Սոնա Վանյանն է։ Շատ պատահական ստացա Սոնայից՝ միասին համագործակցելու առաջարկը, ինչի համար անչափ շնորհակալ եմ իրեն, որովհետև վստահ եմ, որ այս նախաձեռնությամբ կկարողանանք գոնե ինչ-որ չափով մեր տղաների հիշատակը վառ պահել։ Ինձ մոտ պարտքի զգացումը առհասարակ շատ մեծ է, ինքս հասկանում եմ, որ որքան էլ իրենց համար փորձեմ անել առավելագույնը, դա ամենաչնչինն է։ Զբաղված եմ գրքի տպագրման կազմակերպչական և ֆինանսական հարցերով ,ինձ համար շատ պարտավորեցնող է, հասկանում եմ, որ յուրաքանչյուր սխալ մոտեցում կարող է լուրջ ազդել ամբողջ ստեղծագործական ընթացքի վրա։ Նման պատասխանատվությունն, այն էլ այս փուլում՝ ինձ վրա չէի վերցնի, որովհետև զբաղված էի և հիմա էլ զբաղված եմ վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական և այլ տեսակի տարբեր աջակցություններ կազմակերպելով, բայց այդ պահին Մխիթար Գալեյանի ձայնն էր, որ իմ ականջին շշնջաց ՝ « Դու դա պարտավոր էս անել»։ Եվ առանց որևէ չափազանցության, եթե չլիներ այդ «ձայնը», գուցե և այսօր չծնվեր մեր գիրքը։ Մոտ օրերս կսկսվի գրքի տպագրման աշխատանքները և փետրվարի սկզբին արդեն նախատեսված է շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա կլինեն մեր հերոսների ծնողները և միանգամայն կլուսաբանվի ամբողջ միջոցառմանը ընթացքը, որն էլ հենց նվիրված է լինելու մեր հերոսացած տղաների հիշատակին։ Որքան մոտենում են օրերը, այդքան սպասումը ավելի է մեծանում, երբ թվում է, թե դժվարը անցել և հաղթահարել ես, հետո ես հասկանում, որ իրականում ամենամեծ դժվարությունները դեռ առջևում են, հետ դարձի ճանապարհ այլևս չկա և նույն կերպ պարտավոր ես հաղթահարել։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Սոնա Վանյանին, Gateway Armenia բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Նարե Հարությունյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամեն ինչի մեջ ունեն իրենց թեկուզ մի փոքր ներդրումը։ Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակված տղաների և իրենց ընտանիքների առաջ։ Շնորհակալ և պարտական կլինեմ տղերքին՝ մինչև վերջին շունչս։ Խաղաղություն մեր երկրին և սահմաններին: Մինչ հանդիպում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր