7456 դիտում
16:17 20-01-2021
Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը.
Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով ինտրիգային և ձեր իսկ կողմից հայտարարված «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն անհամոզիչ դարձնող քայլերին։
Քանի դեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, նոր ձևավորված քաղաքական թիմերը իրենց գործողություններով հավաքաբար չեն ապացուցել, որ այսօրվա թիվ մեկ խնդիրն իսկապես իր աթոռը սրբացրած մոլգար դավաճանին իշխանությունից հեռացնելն է, շարունակվելու է մեր խայտառակ պարտությունների ընթացքը։
Հասարակության համար գործող իշխանության այլընտրանքային հարթակը պետք է լինի անկեղծ և համոզիչ։ Մոռացե՛ք, մի՛ կուլ տվեք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին նրա կողմից նետված խայծը։
Դա՛ չի նրա օրակարգը։ Իրական ընդդիմությունը առանց թվաբանությունների պետք է մեկտեղվի մեկ ընդհանուր հարթակում՝ Արցախը և մեր զինվորներին գլխատած դահիճին հեռացնելու անկեղծ և միակ կարգախոսով։
Հավատացե՛ք, իշխանատենչ մոլագարին աթոռից հեռացնելու դեպքում կան տարբեր համխոհաբար ընդունելի տարբերակներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն, ինչը կկանխի մեր խայտառակ պարտությունների ընթացքը, ներհասարակական կյանքում կապահովի որոշակի կայունություն և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։
Գյումրիում և Սիսիանում վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ, մետր առ մետր մտնում է փողոց, մարզ։
Դա նրա մարտիմեկյան ձեռագրի շարունակությունն է, նրա սնունդը...
Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին...
Այլապես՝ վաղը կարող է ուշ լինել...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով...
Posted by Ruben Hakobyan on 2021 թ. հունվարի 20, չորեքշաբթի
Նմանատիպ նյութեր
4195 դիտում
23:02 20-01-2020
Այս բոլոր դժբախտ դեպքերին միավորում է արյան ծարավը. Էդուարդ Շարմազանով. «Երկրի հարցը» . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1325 դիտում
10:41 16-09-2021
Խոշտանգումները և քաղաքական հաշվարկները․ «Առավոտ»
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»