211652_close_icon
views-count1560 դիտում article-date 15:59 20-01-2021

ԱՄՆ-ը տրամադրված չԷ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել Է, կա եւ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցը, բայց արդեն մի քանի տարի նրա տրամադրվածությունը փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ Պուտինը եղել Է, կա եւ մնալու Է ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման կողմնակիցը, որովհետեւ առանց երկու տերությունների նորմալ հարաբերությունների հնարավոր չԷ խոսել կայուն խաղաղության մասին: Ցավոք, Պուտինի այդ տրամադրվածությունը վերջին բավականին երկար տարիների ընթացքում փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ»,-լրագրողներին ասել Է Պեսկովը, հաղորդել Է [url=https://ria.ru/20210120/ssha-1593824376.html]ria.ru[/url]:

Նմանատիպ նյութեր