211652_close_icon
views-count1463 դիտում article-date 10:53 20-01-2021

Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1040743.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են 1247 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (Սև հունվար): Չնայած տեղացած առատ ձյունը համեմատաբար կդժվարացնի զոհվածների աճյունների որոնումները, սակայն աշխատանքները, շարունակվելու են»,-մանրամասնել է Թադևոսյանը։

Նմանատիպ նյութեր