211652_close_icon
views-count2025 դիտում article-date 20:22 02-04-2015

Գեղարքունիքում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը, որին մասնակցում էին Գավառի N 2, Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների տղաների եւ աղջիկների, Սեւանի ավագ դպրոցի աղջիկների, Գեղարքունիքի, Դդմաշենի, Ակունքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների տղաների թիմերը: Վոլեյբոլի մարզային փուլին նախորդել էր տարածքային փուլը, որին մասնակցել էին մարզի հանրակրթական դպրոցների թիմերը: Առաջնության մարզային փուլում հաղթողներ ճանաչվեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տղաների եւ Սեւանի ավագ դպրոցի աղջիկների թիմերը: Նրանք առաջիկայում կմասնակցեն միջմարզային փուլին: Միջմարզային փուլում հաղթող ճանաչված թիմերը կանցնեն եզրափակիչ եւ կմրցեն Երեւանի ու ԼՂՀ թիմերի հետ: Եզրափակչում հաղթող ճանաչված թիմը մասնակցելու է 2016 թվականին Սերբիայում կայանալիք վոլեյբոլի աշխարհի առաջնությանը: Մարզային փուլի բոլոր մասնակից թիմերը դպրոցականների վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից արժանացան հավաստագրերի:

Նմանատիպ նյութեր