Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ պատերազմի հետևանքով դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ 2 փրկարար վնասվածքներ են ստացել
                        [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 
Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։ 
Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

