ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը եւ ապագա փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 19-ին կմասնակցեն կորոնավիրուսի պատճառով մահացած ամերիկացիների հիշատակի արարողությանը: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ երկրի 19-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնին նվրված հուշահամալիրի կողքին գտնվող լճի մոտ: Հուշարձանը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնական ճեմուղիում, որն սկսվում է Կապիտոլիումից: Իշխանությունները որուշում են ընդունել հասարակայնության համար փակել փողոցը՝ հունվարի 20-ին Բայդենի պաշտոնակալության ժամանակ անվտանգության նորմաների ապահովման համար:
ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 24 միլիոն դեպք, մահացել է 398,9 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, հաղորդել է «ТАСС»-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բայդենը և Հարիսը հունվարի 19-ին ելույթ կունենան կորոնավիրուսի զոհերի հիշատակման արարողությանը
2021.01.19 13:38


