1525 դիտում
10:35 15-01-2021
Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել
Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին տաճարը, որը տեղի բնակչության շրջանում հայտնի է Գերմուշի եկեղեցի անունով, ծառայել է որպես «քաբաբ» պատրաստելու համար կրակ անելու տեղ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ճաշարաններից մեկի տերը, որոշել է յուրահատուկ երևալու համար եկեղեցու տարածքում կրակ վառել և քաբաբ ուտելու հավաքույթ կազմակերպել։
Տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանն ու պարսավանքին։
Հայկական հնամենի եկեղեցու ավերակներում «քաբաբային խրախճանքի» կազմակերպչին հանդիմանել են նաև տվյալ թաղամասի բնակիչները։
Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել նաև հաճախակի եկեղեցու տարածքում հայտնվող և «հայերի ոսկիները» գտնելու նպատակով պատմական կոթողը ավելի վատթար վիճակի հասցնող գանձագողերի առկայությունից։ Բնակիչներից մեկը նշել է, որ խնդիրը կարող է լուծում ստանալ եկեղեցու վերանորոգմամբ։
Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են այս իրադարձությունը, սակայն առանց նշելու, որ եկեղեցին հայկական է։
Նմանատիպ նյութեր
1679 դիտում
14:08 19-12-2019
Հիմա, որ ասեմ՝ քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն՝ ատելության քարոզ է արվում. վարչապետ
1291 դիտում
09:09 28-07-2023
«Քաղաքացիական պայմանագիր»-ը հավաքույթ-դրամահավաք կանցկացնի. Փաշինյանը հրահանգներ է տվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին