211652_close_icon
views-count1253 դիտում article-date 09:31 12-09-2014

ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը մասնակցել է ՌԴ Եդեսիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու100-ամյա հոբելյանական միջոցառմանը

եպտեմբերի 3-5-ը ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Թևոս Ներսիսյանը գործուղվել էր Ռու­­սաս­տանի Դաշնության Կուրսկոյ շրջանի Եդեսիա գյուղ՝ մասնակցելու Սուրբ Աստվածածին եկեղեցու 100-ամյա հոբելյանի տոնակատա­րու­­թյանը: Միջոցառմանը մասնակցել են պատվիրակներ Հյուսիսային Կովկասի հայկա­կան համայնքներից՝ Դաղստանից, Մոզդոկից (Հյուսիսային Օսեթիա), Պյատի­գորս­կից, Կիսլովոդս­կից։ Ներկաների թվում են եղել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեր­ման Անանյանցը, «Նոեվ Կովչեգ» թեր­թի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Արևմտա­հա­յերի ազգային կոնգ­րեսի նախագահ Իգոր Զարգարյանը եւ այլք: ԱՊՀ հայ համայնքների վարչության պետը մասնակիցներին է փոխանցել ՀՀ սփյուռքի նախա­րար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը: Պարոն Ներսիսյանը հանդիպել է Եդեսիայի հայկական համայնքի ղեկավարների ու ներկայացուցիչների, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցիչների հետ, նրանց հետ քննարկել հայեցի դաստիարակության իրականացման հիմնախնդիրները։ Նշվել է, որ զգա­լի աշխատանք է տարվում հայոց լեզվի ուսուցման արդյունավետությունը բարձ­րացնելու ուղղությամբ։ Եդեսիա գյուղը պաշտոնապես հիմնվել է 1797թ.։ Բնակիչները 16-րդ դարում քաղաքական բռնաճնշումների պարտադրանքով Թուրքիայի Եդե­սիա (այժմ՝ Շանլիուրֆա) քաղաքից Պարսկաստան գաղթած հայերի հետնորդներն են, որոնց մի մասը 17-րդ դա­րում հեռացել է Դաղստան ու հաստատվել այնտեղ: Ներկայում Եդեսիայում ապրում է շուրջ 6000 հայ։ Եդեսիան այսօր տարածաշրջանի բարեկարգ բնակատեղիներից մեկն է։

Նմանատիպ նյութեր