211652_close_icon
views-count1237 դիտում article-date 10:06 15-01-2021

Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումները կանցկացվեն առցանց ձեւաչափով

Սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներն այս տարի կանցկացվեն առցանց ձեւաչափով՝ կապված COVID-19 համավարակի հետ: Հայնում է [url=https://news.am/arm/news/623551.html]News.am[/url]-ը: Դինքը Ստամբուլի հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր, 2007-ի հունվարի 19-ին նա գնդակահարվել էր թերթի խմբագրության մոտ` թուրք ազգայնականի կողմից: Ավանդաբար ընկերներն ու աջակիցները հավաքվում են «Ակոս»-ի խմբագրությունում, որպեսզի նշեն Դինքի մահվան տարելիցը: Այս տարի, սակայն, միջոցառումները կանցնեն առցանց, եւ Դինքի կյանքի մասին ելույթներն ու ռեպորտաժները կհեռարձակվեն ամբողջ օրվա ընթացքում: Թուրք ուլտրաազգայնական Օգյուն Սամասթը 2011-ին դատապարտվել է Դինքի սպանության համար, սակայն հարցեր են մնում՝ կապված գործին պետական անվտանգության ուժերի ներգրավվածության հետ:

Նմանատիպ նյութեր