211652_close_icon
views-count52616 դիտում article-date 23:54 14-01-2021

Կրակոցներ Կոտայքի մարզում. ոստիկանները որոնում են 31-ամյա կասկածյալին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության փաստով: Նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Աբովյան քաղաքի Էլարի փողոցի բնակիչ, 31-ամյա Մեխակ Թադևոսյանը Ամանորյա տոնը նշելու կապակցությամբ իր անվամբ գրանցված «Սայգա» տեսակի հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դա տեսնելով, նրա 50- ամյա հարևանը դիտողություն է արել, որը դուր չի եկել Մ. Թադևոսյանին, ով վիճաբանել է հարևանի հետ, ապա հեռացել: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ Մ. Թադևոսյանը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր