ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։
«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն է, որ Պուտինը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Եռակողմ հանդիպման անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես հակամարտությունը լուծված է, իսկ դա այդպես չէ, առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»,- թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ։
Քավանոյի խոսքով՝ «համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու և ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է, մինչդեռ առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»․ Քերի Քավանո
2021.01.14 16:09



Տեսանյութ
Positive aspect of trilateral meeting: Putin is committed to working on #Karabakh. Troubling aspect: Aliyev acting like conflict's resolved; it's not, key issues remain. Comprehensive settlement needed to establish foundation for lasting peace & prosperity https://t.co/y9ljgr0Y3a
— Carey Cavanaugh (@carey_cavanaugh) January 14, 2021
Twitter
Вконтакте
Одноклассники
