211652_close_icon
views-count1638 դիտում article-date 13:50 14-01-2021

Թուրքիայում վերջին տասնամյակի ամենախիստ երաշտն է. 17 մլն բնակչությամբ Ստամբուլի ջրի պաշարը կբավականացնի 45 օր

Թուրքիայի խոշոր քաղաքների ջրի պաշարներն առաջիկա մի քանի ամիսներին կսպառվեն, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր, հայտնում է [url=https://www.theguardian.com/world/2021/jan/13/turkey-drought-istanbul-run-out-water-45-days]The Guardian[/url]-ը: Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի: Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում: Իզմիրը և Բուրսան՝ Թուրքիայի մյուս երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված: Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին:

Նմանատիպ նյութեր