Քամու պատճառով Դաղստանում գրեթե 53 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Դաղստանում շուրջ 52.8 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել վայրկյանում մինչև 25 մետր ուժգնությամբ պատճառով, հայտնում է[url=https://ria.ru/20210114/dagestan-1592974403.html] РИА Новости[/url]-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության [url=https://minenergo.gov.ru/]կայքին[/url]:
«Ժամը 09։00 -ի դրությամբ առանց էլեկտրամատակարարման են մնացել Ցումադինսկի, Կասումկենտի և Կունյինսկի շրջանների 118 բնակավայրերի մոտ 53․000 բնակիչներ։
Ըստ Էներգետիկայի նախարարության՝ արտակարգ իրավիճակների վերականգնման աշխատանքներում ներգրավված է 62 թիմ (172 մասնագետ և 69 սարքավորում)։