211652_close_icon
views-count33182 դիտում article-date 21:01 12-01-2021

Ավազակային հարձակում Կոտայքի մարզում. կասկածյալին որոնում են

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 60-ամյա Մ. Մ.-ն դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին իրեն անհայտ անձը, ով հանդիսացել է իր տաքսի ավտոմեքենայի ուղևորը, ավտոմեքենայում իր ընկալմամբ՝ դանակի սպառնալիքի տակ ավտոմեքենայի սրահի պահոցից հափշտակել է գումար և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածի տուն են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Մ. Մ.-ն իրավապահներին հայտնել է, որ հափշտակված գումարը կազմում է 48 հազար դրամ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի և Նաիրիի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հանցագործությունը կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեոնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության շահերից ելնելով՝ կասկածյալի ինքնությունը, ով 46 տարեկան է, չենք հայտնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր