1716 դիտում
16:08 12-01-2021
Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2021թ. հունվարի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ և 5 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է սոխ 1կգ` 50 դրամ (25%), կաթնաշոռ 100գր` 11 դրամ (6.0%), կաթ 1լ` 19 դրամ (5.6%), բժշկական ձեռնոց զույգ` 3 դրամ (5%), վարունգ 1կգ` 50 դրամ (5%), թթվասեր 200գր` 11 դրամ (4.5%), մածուն 500գր` 10 դրամ (4.1%), ոսպ 1կգ` 26 դրամ (4.5%), շաքարավազ 1կգ` 4դրամ (1.0%), պանիր «Չանախ» 1կգ` 21 դրամ (1%), թեյ 100 գր` 4 դրամ (0,5%), ալյուր 1կգ` 1 դրամ (0,3%) ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 100 դրամ (12.5%), մակարոն 400 գր` 5 դրամ (2.1%), բրինձ սպիտակ երկարահատիկ 1 կգ` 6 դրամ (1.2%), ձու 1 հատ` 1 դրամ (1.2%), կարագ 200 գրամ` 9 դրամ (0.9%) ապրանքատեսակների համար:
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
10:12 30-10-2015
Brent նավթի գինը աճել է, WTI-ինը՝ նվազել
7575 դիտում
15:20 09-02-2017
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 13 տոննա դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը
4739 դիտում
09:35 18-12-2019
Հայաստանում կյանքը կթանկանա 5-7 տոկոսով. սպասվում է մոտ 700 ապրանքատեսակի թանկացում․ «Փաստ»
Այս բաժնից
853 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1129 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1057 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել