Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից այսօր հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 11-ին, Հադրութի, Սղնախի եւ Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին [url=https://news.am/arm/news/622995.html?fbclid=IwAR3y1VSakl08KLM_P1Dj0ANn-EFIVVEeMU5lem_Ps9joDN4wWlGbnmy2p-c]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
Թադեւոսյանը նշեց, որ քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից. «Տղամարդ է, հարազատները նրա մարմինը ճանաչել են»։
Նշենք, որ առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել եւ դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1222 զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուն: