211652_close_icon
views-count4001 դիտում article-date 18:17 10-01-2021

Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման նախաշեմին ԼՂ հարցով խորհրդակցություն է անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման նախաշեմին խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Հարավային Կովկասի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նմանատիպ նյութեր