211652_close_icon

Գեղամ Մանուկյան. Դուք ունե՞ք արժանապատվություն. հայրենիքի կորստից հետո դրա մասին արդեն իմաստ չունի՞ խոսել

views-count4529 դիտում article-date 23:29 09-01-2021
Ոչ միայն շալակել եք դավաճանի պիտակը, այլև՝ մի մեծ դավաճանի պաշտպանելու համար, նրա ապահովության, խորհրդարանական պաշտպանվածության համար բոլորիդ իր են անվանում: Դուք ունե՞ք արժանապատություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: «Միքայել Զոլյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վլադիմիր Վարդանյան, Լուսինե Բադալյան, Բաղդասարյան Նազելի, Սոս Ավետիսյան, Հայկ Գեւորգյան, Բաբկեն Թունյան, Անուշ Բեղլոյան։ Մնացյալներին չհիշատակեմ, ում բարեւել եմ անցնող տարիներին։ Մեկին՝ պաշտոնյաների հետ հանդիպմանը (որոնց հիմա նախկին եք կոչում, իսկ այն ժամանակ լ Դուք ունե՞ք արժանապատություն ավ էլ ժպտում էիք), մեկ ուրիշին՝ աշխատանքային հարաբերություններից ելնելով, մեկին էլ՝ ճամփորդություններին, քննարկումներին, ընկերական հավաքներին, հարցազրույցներ տալիս։ Միթե՞ ես սխալվել եմ եւ մարդ էակների չեմ բարեւել, զրուցել։ Միթե՞ իմ հանդիպածը եղել է իր, այն էլ՝ Նիկոլի ուսապարկը։ Դուք ունե՞ք արժանապատվություն։ Հայրենիքի կորստից հետո դրա մասին արդեն իմաստ չունի՞ խոսել։ Կոպիտ հնչեց։ Ստիպված հրապարակային գրեցի, բայց այլեւս բավ է»:

Նմանատիպ նյութեր