Հունվարի 21-ին ԵՄ-ն առցանց գագաթնաժողով կանցկացնի համավարակի դեմ պայքարի թեմայով
ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունվարի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն՝ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով:
Այս մասին իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյթսը:
«Հունվարի 21-ին, ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեսակոնֆերանս կանցկացնի ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարների հետ` COVID-19-ի դեմ պայքարը համակարգելու առնչությամբ», - գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
On Thursday January 21 at 6pm @eucopresident will chair a videoconference with #EU27 on #COVID19 coordination.
— Barend Leyts (@BarendLeyts) January 8, 2021