211652_close_icon
views-count849 դիտում article-date 09:46 02-02-2015

Նեպալում որսագողության դեմ պայքարի գագաթնաժողով է լինելու

Ասիայի 13 երկրների ներկայացուցիչներն արդեն ժամանել են Նեպալ՝ մասնակցելու որսագողության դեմ պայքարին նվիրված համաժողովին: Կենդանիների որոշ տեսակներ՝ վագրեը, փղերը, ընձառյուծները, մի շարք շրջաններում գտնվում են ոչնչացման եզրին՝ որսագողության ակտիվացման պատճառով: Ի դեպ՝ վերջերս Հնդկաստանի իշանությունները հայտնել էին, որ 2010թ-ից վագրերի գլխաքանակն ավելացել է: Մասնագետները նշել են, որ դա որսագողության դեմ պայքարի արդյունքն է: Նշենք, որ փղոսկրերը մինչ օրս մեծ պահանջարկ ունեն Արևելյան Ասիայի երկրներում:

Նմանատիպ նյութեր