211652_close_icon
views-count2599 դիտում article-date 23:08 07-01-2021

ԱՄՆ Ազգային գվարդիայի մոտ 6200 աշխատակիցներ են մոբիլիզացվել՝ Վաշինգտոնում կարգուկանոն հաստատելու համար

[url=https://www.tert.am/am/news/2021/01/07/national-guards/3489595]Tert.am[/url]-ը գրում է. ԱՄՆ մի շարք նահանգներում և Կոլումբիայի շրջանում Ազգային գվարդիայի մոտ 6200 աշխատակիցներ են մոբիլիզացվել՝ միանալու Վաշինգտոնում կարգուկանոնի պահպանություն իրականացնող ոստիկաններին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Նշվում է, որ նրանցից 1000-ը ժամանել են Նյու Յորքից, 500-ը Մերիլենդից, 500-ը՝ Նյու Ջերսիից: Վաշինգտոնում չորեքշաբթի ներգրավվել էին գվարդիայի 1100 անդամներ՝ աջակցելու Կապիտոլիումի պաշտպանական գործողութուններին: Հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի վաղ դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով օգնել՝ բացահայտելու այն մարդկանց, որոնք մասնակցել են նախօրեին տեղի ունեցած խռովություններին և Կապիտոլիումի շենքի գրոհին: Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:

Նմանատիպ նյութեր