211652_close_icon

Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. Վահրամ Պողոսյան

views-count2343 դիտում article-date 19:33 07-01-2021
Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել, տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ռուսական ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրավիճակը: Այս մասին [url=https://www.shantnews.am/news/view/832634.html]SHANTNEWS.am[/url]-ի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա նշել է, որ նման մտահոգիչ տեղեկատվություն տարածող աղբյուրները պետք է զերծ մնան դրանցից, խուճապ չտարածելու համար: Թե ինչ հիմքերով են նման լուրեր տարածվում , Վահրամ Պողոսյանը նշեց, որ իրենք կապվել են դրանք տարածողների հետ, փորձել պարզաբանում ստանալ, բայց որևէ խելամիտ հիմնավորում չի ներկայացվել:

Նմանատիպ նյութեր