211652_close_icon
views-count3201 դիտում article-date 15:41 04-01-2021

Արցախի ոստիկանությունը ծառայության է հրավիրում մինչև 30 տարեկան արական սեռի քաղաքացիների

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ծառայության է հրավիրում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներին, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրասատականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները: Ծառայության են հրավիրվում Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային գումարտակում, ինչպես նաև արագ արձագանքման դասակում, կրտսեր խմբի պաշտոններում: Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի բաժին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԱՀ ոստիկանությունը ծառայության է հրավիրում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության...

Posted by Արցախի Հանրապետության ոստիկանություն on 2021 թ. հունվարի 4, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր