211652_close_icon
views-count36978 դիտում article-date 11:21 04-01-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել քարերի վրա․ ամուսիններն ու նրանց աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել քարերի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն էլ իրենց անձնական ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Հ․ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Իսահակ Դարբինյանն ու Էդգար Մելքոնյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում և խցանումներ տեղի չունենան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց աղջիկը։ [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր