1710 դիտում
15:43 31-12-2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամն արցախցի երեխաների համար կազմակերպել է ամանորյա միջոցառումներ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք: Տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։
Ծրագիրը մեկնարկել է սույն թվականի դեկտեմբերի 30-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացած առաջին ներկայացումով, որին մասնակցում էին այս պահին Երևանում և հարակից շրջաններում բնակվող արցախցի շուրջ 300 երեխա:
Տիկնիկային թատրոնի ռեժիսոր և միջոցառման համակազմակերպիչներից Սամսոն Մովսիսյանը նշել է որ շուրջ 600 երեխա կհյուրընկալվի Տիկնիկային թատրոնում, իսկ ամանորյա հրաշքը նաև մարզերի երեխաներին հասցնելու նպատակով Հիմնադրամը կազմակերպելու է թատերախմբի ավելի քան 12 այց Հայաստանի մարզերում, տարբեր քաղաքներում ապաստանած երեխաների համար.
«Մեզ համար շատ կարևոր է, որ ցանկացած իրավիճակում փոքրիկները չկորցնեն իրենց հավատը և վստահ լինեն, որ ամանորյա հրաշքներ լինում են: Մեր նպատակն է, որպեսզի որքան հնարավոր է շատ երեխաներ մասնակից լինեն այս հրաշքին, այցելենք շատ մարզեր ու համայնքներ, և երեխաները, իսկապես, իրենց զգան ինչպես մեկ օր հաշքի մեջ»,- հավելել է Սամսոն Մովսիսյանը:
Նշվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգում է ինչպես դեպի Երևան, այնպես էլ դեպի մարզեր տրանսպորտային փոխադրումը:
Միջոցառման մասնակից, Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքից Անուշ Խանյանը միջոցառմանը եկել էր ընտանիքի՝ 2-ամյա տղայի և ամուսնու հետ.
«Անչափ շնորհակալ ենք, որ այս դժվարին օրերին փորձում են մեզ շեղել մեր առօրյա հոգսերից, և որ ամենակարևորն է ջանք չեն խնայում նմանատիպ միջոցառումներով հատկապես մեր երեխաներին ուրախացնելու, անակնկալներ մատուցելու և հրաշքին հավատալ օգնելու համար»:
Բացի ներկայացումներից՝ երեխաներին սպասվում էին նաև անակնկալներ, հյուրասիրություն, մուլտհերոսների, հեքիաթային կերպարների այց: Ներկայացումից հետո բոլոր երեխաներն անձամբ Ձմեռ պապից, Ձյունանուշից և Էլֆերից ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղղարկված նամակներում:
«Շատ հավանեցինք ներկայացումը, մուլտհերոսներն ուրախացրին մեզ: Ես Ձմեռ Պապիկին նամակ էի գրել և տիկնիկ խնդրել. շատ ուրախ եմ, որ երազանքս կատարվեց ու հենց Ձմեռ Պապից ստացա իմ նվերը»,- պատմել է մարտունեցի Հովսեփյան Վիկտորյան:
Մինչև հունվարի 20-ն արցախցի, ՀՀ և Արցախի զինծառայողների 1000-ից ավելի երեխա կմասնակցի «Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրին: Երեխաներին ժպիտ պարգևելը տոն է բոլորի համար, քանի որ հենց այդ ժպիտն է վաղվա լուսավոր օրվա հույսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
12:45 26-12-2023
Ծառուկյան ընտանիքն Աբովյանում արցախցի երեխաների համար ամանորյա տոն է կազմակերպել
1235 դիտում
16:16 24-12-2014
Երևանի քաղաքապետարանը 4000 անապահով երեխաների համար ամանորյա տոնական միջոցառումներ է կազմակերպել
1773 դիտում
18:15 29-01-2021
«Հայաստան» հիմնադրամն անկողնային տաք պարագաներ է հատկացրել արցախցի ընտանիքներին
Այս բաժնից
460 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
478 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները